Հետ գնալ
Գաղտնիության և Թխուկների (Cookie) քաղաքականություն - Matakarar.am
Վերջին թարմացումը` 15.04.2026Matakarar.am-ը հարգում է Ձեր գաղտնիությունը և հանձնառու է ձեռնարկել քայլեր Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար: Սույն Գաղտնիության և Թխուկների (Cookie) քաղաքականությունը բացատրում է, թե ինչպե՞ս ենք մենք հավաքագրում, օգտագործում և պաշտպանում Ձեր տվյալները, երբ Դուք այցելում եք մեր կայքը կամ միանում եք մեր նախնական գրանցման/սպասման ցուցակին:
Մենք հանդիսանում ենք Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալների մշակող:
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել սույն Գաղտնիության և Թխուկների (Cookie) քաղաքականությունը: Թարմացված տարբերակը կհրապարակվի այս էջում` նշելով վերանայված «Վերջին թարմացման» ամսաթիվը:
Գաղտնիության Քաղաքականություն
Մեր կողմից հավաքագրվող անձնական տվյալները
Երբ Դուք միանում եք նախնական գրանցման/սպասման ցուցակին, մենք կարող ենք հավաքագրել հետևյալ տվյալները.
- 01. Անուն
- 02. Հեռախոսահամար
- 03. Էլեկտրոնային փոստի հասցե
Որոշ հաղորդագրությունների ուղարկումը կարող է անհնար լինել առանց էլ. հասցեի տրամադրման:
Ինչպե՞ս կարող են օգտագործվել Ձեր տվյալները
Մենք կարող են օգտագործել Ձեր տվյալները հետևյալ նպատակներով.
- 01. Նախնական գրանցման/սպասման ցուցակի կառավարում
- 02. Հարթակի գործարկման վերաբերյալ Ձեզ ծանուցում
- 03. Հարթակի վերաբերյալ թարմացումների ուղարկում
- 04. Վերլուծության իրականացում
- 05. Հետադարձ կապի հաստատում
- 06. Կարծիքի հայցում
- 07. Պարբերական հայտարարությունների կամ մարքեթինգային հաղորդակցությունների ուղարկում
Մենք չենք վաճառում Ձեր անձնական տեղեկությունները:
Մշակման իրավական հիմքերը (GDPR)
Մենք հիմնվում ենք հետևյալ իրավական հիմքերի վրա.
- 01. Համաձայնություն - երբ Դուք կամավոր ներկայացնում եք Ձեր տեղեկությունները:
- 02. Օրինական շահ - պարբերական հայտարարությունների ուղարկման կամ մարքեթինգային հաղորդակցություն իրականացնելու համար:
Տվյալների փոխանցումը
Մենք չենք վաճառում կամ վարձակալությամբ չենք տրամադրում Ձեր անձնական տվյալները:
Մենք կարող ենք կիսվել Ձեր տվյալներով ծառայություններ մատուցողների հետ միայն նախնական գրանցման/սպասման ցուցակի գործունեությունն ու կառավարման արդյունավետությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում:
Ձեր տվյալները կարող են հասանելի լինեն օրինակ հետևյալ կողմերին.
- 01. Էլեկտրոնային նամակների առաքման ծառայություններ մատուցողներ
- 02. Հոսթինգ մատակարարներ
- 03. Վերլուծական ծառայություններ մատուցողներ
Տվյալների միջազգային փոխանցումներ
Ձեր տվյալները կարող են մշակվել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այդ թվում` տվյալների պաշտպանության այլ օրենսդրություն ունեցող երկրներում: Նման դեպքերում մենք պատասխանատվություն չենք կրում տվյալների համապատասխան պաշտպանական երաշխիքների առկայության համար:
Տվյալների պահպանում
Կախված Ձեր գտնվելու վայրից, ներառյալ` եթե գտնվում եք Եվրոպական տնտեսական տարածքում (ԵՏՏ), Դուք կարող եք ունենալ հետևյալ իրավունքները.
- 01. Մշակման սահմանափակման պահանջ
- 02. Սխալ տվյալների ուղղման պահանջ
- 03. Ջնջման պահանջ («մոռացված լինելու իրավունք»)
- 04. Առարկություն մշակման դեմ
- 05. Համաձայնության հետկանչ ցանկացած պահի
Այս իրավունքներից օգտվելու համար կապ հաստատեք մեզ հետ` ստորև նշված տվյալների միջոցով:
Մարքեթինգային հաղորդակցություններ
Եթե տրամադրում եք Ձեր կոնտակտային տվյալները, մենք կարող ենք ուղարկել պարբերական թարմացումներ: Դուք կարող եք հրաժարվել դրանցից ցանկացած պահի`
- 01. Անցնելով բաժանորդագրությունից դուրս գալու հղումով (առկայության դեպքում)
- 02. Ուղղակիորեն կապ հաստատելով մեզ հետ
Տվյալների անվտանգություն
Մենք կիրառում ենք ողջամիտ տեխնիկական և կազմակերպչական միջոցներ` Ձեր անձնական տվյալները չարտոնված մուտքից, բացահայտումից, փոփոխումից կամ ոչնչացումից պաշտպանելու համար:
Երեխաների գաղտնիություն
Մեր հարթակը նախատեսված չէ մինչև 16 տարեկան անձանց համար: Մենք գիտակցաբար չենք հավաքագրում անձնական տվյալներ երեխաներից:
Թխուկների (Cookie) Քաղաքականություն
Ի՞նչ են թխուկները
Թխուկները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք պահվում են Ձեր սարքում, երբ այցելում եք կայք: Դրանք օգնում են կայքերի բնականոն աշխատանքին և տեղեկություններ են տրամադրում այն մասին, թե ինչպե՞ս են օգտատերերը հարաբերվում կայքի հետ:
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում թխուկները
Անհրաժեշտ թխուկներ
Այս թխուկներն անհրաժեշտ են կայքի պատշաճ գործունեության համար: Այս թխուկները չեն պահանջում համաձայնություն: Դրանք կարող են ներառել`
- 01. Անվտանգության հետ կապված թխուկներ
- 02. Սեսիայի (session) հիմնական կառավարում
Վերլուծական թխուկներ
Մենք կարող ենք օգտագործել վերլուծական թխուկներ` հասկանալու համար, թե ինչպե՞ս են այցելուներն օգտվում մեր կայքից, բարելավելու համար օգտատերերի փորձը և այլ նպատակներով: Այս թխուկները կարող են հավաքագրել`
- 01. Այցելած էջերը
- 02. Էջում անցկացրած ժամանակը
- 03. Սարքի տեսակը
- 04. Բրաուզերի տեսակը
- 05. Մոտավոր գտնվելու վայրը
- 06. Հղում կատարող կայքը
Այս տեղեկատվությունը ամփոփված է և չի օգտագործվում Ձեզ ուղղակիորեն նույնականացնելու համար: Այս թխուկները չեն պահանջում համաձայնություն:
Երրորդ կողմ հանդիսացող վերլուծական ծառայություններ մատուցողներ
Մենք կարող ենք օգտագործել երրորդ կողմի վերլուծական ծառայություններ (ինչպիսիք են Google Analytics-ը կամ նմանատիպ գործիքներ): Այս կողմերը կարող են տեղադրել թխուկներ Ձեր սարքում և մշակել օգտագործման տվյալները` համաձայն իրենց սեփական գաղտնիության քաղաքականության:
Թխուկների կառավարում
Դուք կարող եք վերահսկել կամ ջնջել թխուկները Ձեր բրաուզերի կարգավորումների միջոցով: Բրաուզերների մեծ մասը թույլ է տալիս`
- 01. Արգելափակել թխուկները
- 02. Ջնջել թխուկները
Թխուկների անջատումը կարող է ազդել կայքի որոշակի գործառույթների վրա:
Հետադարձ կապ
Տվյալներ
Գաղտնիության և Թխուկների (Cookie) քաղաքականության կամ Ձեր տվյալների վերաբերյալ հարցերի դեպքում դիմեք մեզ.
- 01. Էլ. փոստ - matakarar@solerup.com
- 02. Գտնվելու վայրը - Հայաստան
Հետ գնալ